Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն իր 70-րդ նստաշրջանում, սեպտեմբերին, ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ կտա՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո: «Մենք մեր գործընկերների հետ համակարգում ենք ՄԱԿ-ում նման բանաձև նախագծի առաջխաղացման աշխատանքը»,-ասել է Լավրովը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, Արաբական պետությունների լիգան, ԵՄ-ն: