ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բյուզանդիայից Երուսաղեմ ու Թել Ավիվ

Բյուզանդիայից Երուսաղեմ ու Թել Ավիվ
11.06.2015 | 11:42

Իսրայելում հնագետները, ուսումնասիրելով երկրի գլխավոր ավտոմայրուղիներից մեկի ընդլայնման շրջանը, հայտնաբերել են 1500 տարի առաջ կառուցված բյուզանդական եկեղեցու ավերակներ: Քառատերև երեքնուկի տեսքով գմբեթով, սպիտակ խճանկարներով հատակով, պատերին խճանկարների հետքերով եկեղեցին իջևանատան մաս է եղել, որտեղ հանգստացել են Երուսաղեմ ժամանող ճամփորդները: Այժմ նույն երթուղով անցնում է N1 մայրուղին, որը Երուսաղեմը կապում է Թել-Ավիվի հետ: «Իջևանատունը և եկեղեցին կառուցվել է բյուզանդական ժամանակաշրջանում: Դեռևս հռոմեական ժամանակաշրջանում գցված ճանապարհի երկայնքով մենք արդեն գտել ենք նման օբյեկտներ, որոնք սպասարկել են հին ժամանակներում տրանսպորտային հոսքը: Այդ իջևանատունը լքվել է բյուզանդական ժամանակաշրջանի ավարտին, սակայն ճանապարհը նորոգվել և գործածվել է ընդհուպ մինչև մեր օրերը»,- ասել է պեղումների ղեկավար Անեթ Նագարը:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ