ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լեհ պաշտոնյաների հրաժարականներ սկանդալի պատճառով

Լեհ պաշտոնյաների հրաժարականներ սկանդալի պատճառով
11.06.2015 | 17:24

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կառավարության երեք անդամներ և Սեյմի նախագահ Ռադոսլավ Սիկորսկին հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ 2013-14-ին Վարշավայի տարբեր ռեստորաններում մասնավոր հանդիպումների ժամանակ գաղտնալսումների սկանդալի պատճառով։ Իշխող կոալիցիայի պաշտոնյաները անհարգալից են խոսել իրենց գործընկերների մասին, քննադատել են երկրում տիրող իրավիճակն ու արտաքին քաղաքականությունը։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ