ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավութօղլուի վերջին հույսը

Դավութօղլուի վերջին հույսը
11.06.2015 | 17:30

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի վերջին հույսն է՝ համոզված է Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն: TRT Haber կայքը մեջբերել է նրա խոսքը, որ իրենց կուսակցությունը, անկասկած, Թուրքիայի քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ունի: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուի կառավարությունը հրաժարական է տվել, սակայն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանձնարարությամբ Դավութօղլուն զբաղվելու է նոր կառավարության ձևավորման հարցով:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ