Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության ամենաավագ պատգամավոր Դենիզ Բայկալի հետ հանդիպումից հետո Անկարայում հետաքրքիր զարգացումների մասին են խոսում։ Sozcu-ն գրում է, որ Էրդողան-Բայկալ հանդիպումից հետո սկսել է շրջանառվել տեղեկություն, որ Էրդողանը Բայկալի հետ հանդիպմանը կոչ է արել չփակել կոալիցիա կազմելու դուռը՝ ասելով. «Դռները մի փակեք, պատրաստեք ձեր առաջարկը։ Ինձ բռնապետ եք անվանում, սակայն ես փոխզիջում եմ փնտրում»։
Որոշ աղբյուրներ պնդում են, որ Էրդողանը հենց CHP-ի հետ է ցանկանում, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիա կազմի և դեմ է «Ազգայնական շարժման» հետ որևէ ձևաչափով կոալիցիային, ինչին կողմ է Ահմեդ Դավութօղլուն։