ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը ընտրություններից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել

Էրդողանը ընտրություններից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել
12.06.2015 | 14:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ընտրություններից 4 օր անց առաջին անգամ տեսախցիկների առաջ է հայտնվել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան առանց կառավարության, Թուրքիան առանց գլխի թողնել ցանկացողները, ովքեր իրենց էգոներին են նվիրված, չեն կարող պատասխան տալ ոչ պատմությանը, ոչ էլ ազգին։ «Դրա համար բոլորը պետք է իրենց էգոները մի կողմ թողնեն և ստեղծեն կառավարություն, կանգնած տեղից շարժեն գործընթացը։ Ազգային եկամուտը հասել է 800 մլրդ դոլարի, արտահանումը 160 մլրդ-ի, գործազրկությունը մի նիշանոց թվի է իջել և ոչ մի քայլ պետք է չանել երկիրը հետ տանելու համար»,-նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է իր և ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Դենիզ Բայկալի հետ հանդիպմանը՝ շեշտելով, թե դա սովորական հանդիպում էր՝ պայմանավորված նրանով, որ Դենիզ Բայկալը ամենատարեց պատգամավորն է, որ պետք է նախագահի պատգամավորների երդմնակալությանը։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ