Ռուսաստանի ազգային տոնին նվիրված ընդունելությանը Անկարայում ՌԴ դեսպանատանը ոչ մի թուրք պաշտոնյա չի մասնակցել՝ հայտնում է Sabah-ը։ Պաշտոնական Անկարան շարունակում է ՌԴ-ի դեմ բոյկոտը՝ պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն կոչելու փաստով։ Եթե թուրքական դիվանագիտությունը շարունակում է բոյկոտը ՌԴ-ի դեմ, ինչո՞ւ և ինչպե՞ս երեկ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե՞ Թուրքիայի բոյկոտը տարածվում է միայն դեսպանատների վրա: