ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ի հեճուկս Նիկոլա Սարկոզիի

Ի հեճուկս Նիկոլա Սարկոզիի
13.06.2015 | 10:55

Ֆրանսիայի դատարանն արդարացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին՝ կավատության գործով: 2012 թվականին Ստրոս-Կանին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր խմբավորման կազմում մարմնավաճառների մասնակցությամբ երեկույթներ կազմակերպելու համար Լիլում, Փարիզում ու Նյու Յորքում:

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ