Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել և իրենց դեսպաններին հետ են կանչել այն երկրներից, որոնք առաջին անգամ են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Բիլգիչի խոսքերով՝ իրենք չեն ակնկալում, որ այդ դեսպանները մոտ ժամանակներս կվերադառնան իրենց պաշտոններին: