ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելի հույսը Հնդկաստանն ու Չինաստանն են

Մերկելի հույսը Հնդկաստանն ու Չինաստանն են
13.06.2015 | 10:59

Եվրոպան տնտեսապես չափազանց դանդաղ է զարգանում, այդ իսկ պատճառով եվրոպացի քաղաքական գործիչները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ընտանեկան ձեռնարկությունների հիմնադրամի համաժողովի ժամանակ։ «Եվրոպան չափազանց դանդաղկոտ է։ ԱՄՆ-ում թույլատրված է ամեն ինչ, ինչն արգելված չէ։ Դա գնում է ի շահ տեղի ձեռնարկատերերի։ Մեզ մոտ արգելված է ամեն ինչ, ինչ թույլատրված չէ։ Այդ իսկ պատճառով քաղաքական գործիչները պետք է ավելի ակտիվ լինեն»,- հայտարարել է Մերկելը։ Կանցլերի խոսքով՝ հենց ընտանեկան ձեռնարկություններն են գերմանական միջին դասի միջուկը, որը գրավում է միջազգային ներդրողների ուշադրությունը, և նրանք իշխանության աջակցության կարիքն ունեն։
Մերկելը հայտարարել է, որ հոկտեմբերին ծրագրված են գերմանա-հնդկական բանակցություններ։ «Հնդկաստանը վիթխարի ներուժ ունի, և մենք մտադիր ենք բազմակողմ աջակցություն տրամադրել նրան, այդ թվում՝ քաղաքական»,- ասել է Մերկելը։ «Աշնանը ես նաև կրկին Չինաստան կգնամ»,- հավելել է կանցլերը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ