Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, հանդիպումը դռնփակ է եղել։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։ Լուսանկարվելու ընթացքում նախագահները կարծիքներ են փոխանակել նախօրեին Բաքվում Առաջին եվրոպական խաղերի բացման արարողության մասին։ Էրդողանը նշել է, որ Եվրամիության առաջատար երկրների առաջնորդներից և ոչ մեկը ներկա չի գտնվել։ «Թուրքիան, որպես ԵՄ թեկնածու անդամ երկիր, ներկայացրել է ողջ Եվրամիությունը»,- Էրդողանին ի պատասխան ասել է Պուտինը: