ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հունիսի 12-ին Բաքվում մասնակցել է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և քննարկումներ ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել էր, որ ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին: ՈՒոռլիքը նաև շնորհակալություն էր հայտնել Հայաստան իր այցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները կժամանեն Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը: