ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը թույլ չի տա բացահայտել պետական գաղտնիքները միջուկային կառույցներում

Իրանը թույլ չի տա բացահայտել պետական գաղտնիքները միջուկային կառույցներում
14.06.2015 | 15:55

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա օտարերկրյա տերություններին` բացահայտել ազգային գաղտնիքները, որոնք կարող են օգտագործվել ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության շրջանակներում Իրանի միջուկային կառույցների ստուգման ժամանակ:
«Իրանը, անկասկած, թույլ չի տա, որ իր ազգային գաղտնիքները հայտնվեն արտասահմանցիների ձեռքում հավելյալ արձանագրության միջոցով կամ այլ եղանակներով»,- Reuters-ի հաղորդմամբ` ասել է Ռոհանին` խոսելով մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան առավել ինտենսիվ կերպով ստուգումներ անցկացնել իրանական միջուկային կառույցներում: Իրանը 2003-ի դեկտեմբերին Վիեննայում երաշխիքների մասին լրացուցիչ արձանագրություն էր կնքել ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը ընդարձակ հնարավորություններ է ընձեռում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցների միջուկային գործունեությունը ստուգելու համար, սակայն խորհրդարանը չի նախաստորագրել այդ փաստաթուղթը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ