ԱՄՆ-ը Ռուսաստանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով պատրաստ է 5000 զինվոր, տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ և ծանր ռազմական տեխնիկա տեղադրել արևելյան Եվրոպայի և մերձբալթյան երկրներում՝ գրում է The New York Times-ը՝ ամերիկյան պետական պաշտոնյաներին հղումով։ Զինտեխնիկայի տեղակայման պահեստարանների և ռազմաբազաների վայրերը, ժամկետները դեռ մշակվում են։ Զինվորական տեխնիկան նախատեսվում է տեղադրել Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և հնարավոր է՝ նաև Հունգարիայի տարածքներում։ Պենտագոնը ցանկանում է ցույց տալ իր անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։