ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախընտրական առաջին ճառում խոստացել է պաշտպանել ամերիկացիներին Ռուսաստանից և իսլամիստներից՝ հայտնում է BBC-ն: Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ նա հիշեցրել է իր արտաքին քաղաքական մեծ փորձի մասին՝ ասելով. «Ես դիմակայել եմ այնպիսի հակառակորդների, ինչպիսին Պուտինն է, բարելավել եմ հարաբերությունները այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Իսրայելն է, և ես իրավիճակի կենտրոնում էի այն օրը, երբ մենք արժանին հասցրինք բեն Լադենին»:
2016 թ. ընտրություններում դեմոկրատական կուսակցության պոտենցիալ առաջնորդի խոսքով՝ բացի ԱՄՆ-ից, ուրիշ ոչ մի երկիր ունակ չէ դիմակայելու Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Չինաստանի «ավանդական» սպառնալիքներին: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան 2016 թ. նոյեմբերի 8-ին: Մինչ այժմ նախագահի աթոռի համար պայքարելու հայտ են ներկայացրել հանրապետականների 10 և դեմոկրատների 4 թեկնածուներ: Նախագահ Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին համարում է հրաշալի թեկնածու: