ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը Բրյուսելին գաղտնի առաջարկ է արել

Ռուսաստանը Բրյուսելին գաղտնի առաջարկ է արել
14.06.2015 | 16:00

Ռուսաստանը ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելին գաղտնի առաջարկ է արել Մոսկվայի, ԵՄ-ի և Կիևի միջև առևտրային հարաբերությունները կարգավորելու հարցով՝ գրում է գերմանական Der Spiegel պարբերականը։ Կրեմլի 52- էջանոց փաստաթուղթը Բրյուսելը ստացել է հունիսի 3-ին։ «Պայմանագրի նախագիծը 2016 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՈՒկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչից հետո ռուսական շահերը պահպանելու փորձ է»,- ասված է հոդվածում։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ