ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի և նրա լոբբիստների մանևրներն ԱՄՆ-ի Կոնգրեսում

Ադրբեջանի և նրա լոբբիստների մանևրներն ԱՄՆ-ի Կոնգրեսում
14.06.2015 | 16:02

NEWS.am-ը ներկայացնում է ամերիկյան «Foreign Policy» ամսագրի խմբագրի օգնական Իլյա Լոզովսկու հոդվածը.
«Ադրբեջանը տարիներ շարունակ թաքցնում է մարդու իրավունքների մռայլ իրավիճակը՝ ԱՄՆ-ում ներկայանալով որպես «ահաբեկչության դեմ պայքարի» հուսալի գործընկեր, Իսրայելի հավատարիմ ընկեր և էներգակիրների կարևոր մատակարար: Բացի ավանդական դիվանագիտությունից, Բաքուն դա առաջ է մղում աշխարհի հետազոտական կենտրոններում, Նահանգների օրենսդրական մարմիններում և Կոնգրեսի դահլիճներում ագրեսիվ լոբբինգի շնորհիվ: Ադրբեջանի կառավարության և ԱՄՆ-ում նրա լոբբիստների պարտադիր հաշվետվությունները ցույց են տալիս, որ միայն 2014 թվականին պետությունն ու նրա հավատարմատարները 4 մլն դոլար են ծախսել: Բացահայտված ծախսերից ոչ մեկն անօրինական չէ, և բազմաթիվ երկրների կառավարություններ, այդ թվում՝ լիբերալ և դեմոկրատական, գնում են Վաշինգտոնում ազդեցությունը: Բայց այն, ինչին Կոնգրեսի սրահներում կարողացել են հասել ադրբեջանցիներն ու նրանց լոբբիստները, ապշեցնում է, հատկապես եթե հաշվի առնենք ռեժիմի իրական բնույթը:
Չնայած գովեստի հայտարարությունները Կոնգրեսում հրապարակային են, նման հռետորաբանության մեծ մասը մասնավոր միջոցառումների ժամանակ է արվում: Կոնգրեսի աշխատակիցը, որը չի ցանկացել բացահայտել անունը, պատմել է ադրբեջանական ռեժիմը սատարող ուժերի կազմակերպած ընդունելությունների մասին, օրինակ՝ Ամերիկայի ադրբեջանական ալյանսի: Այդ ընդունելությունների ժամանակ Կոնգրեսի 20 անդամներ «շարք են կանգնում բեմում»՝ սպասելով իրենց հերթին, որ գովաբանեն Ադրբեջանին տնտեսական հաջողությունների, ԱՄՆ-ի հետ գործընկերության և Իսրայելի հետ բարեկամության համար: Աշխատակցի խոսքով, չնայած հրապարակային հասանելի արձանագրություններ չկան, ադրբեջանական ուժերը սիրում են պարծենալ կրքոտ արձագանքներով, որոնք ռեժիմը ստանում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանցից, իսկ դրանց ընթերցումից մարդու սիրտ է խառնում:
Ադրբեջանցի ակտիվիստ Էմին Միլլին, որը կեղծ մեղադրանքով 17 ամիս բանտում է անցկացրել, վերջերս ԱՄՆ է այցելել, որ իր ընկեր Հադիջա Իսմայլովայի՝ ներկայում բանտում գտնվող Ադրբեջանի գլխավոր անկախ լրագրողի փոխարեն ստանա մամուլի ազատության հեղինակավոր մրցանակը: Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվում ռեժիմի հասցեին ամերիկյան կոնգրեսականների գովասանքներից հետո, նա դժվարությամբ զսպեց զայրույթը. «Արդյունքը կործանարար է, քանի որ դուք ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ ունեք, որոնք հաստատում են մաֆիայի օրինականությունը: Գլխակերների օրինականությունը: Այն մարդկանց խմբի օրինականությունը, որոնք սպանում են, տանջում, բանտարկում՝ իրենց կարծիքն արտահայտելու»,- ասել է նա: Ադրբեջանի հանդեպ Կապիտոլիումի նրա ընկերների դրական վերաբերմունքը փոխադարձություն չի գտնում Բաքվում: 2014 թվականի դեկտեմբերին Ալիևի վարչակազմի ղեկավարը հակաամերիկյան հոդված էր հրապարակել՝ Վաշինգտոնին մեղադրելով ժողովրդավարության առաջընթացի անվան տակ հեղափոխություն հրահրելու մեջ:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ