ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոնդոնում բողոքում են Ադրբեջանի քաղաքականության դեմ

Լոնդոնում բողոքում են Ադրբեջանի քաղաքականության դեմ
14.06.2015 | 16:03

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է կայացել, որը կազմակերպել են իրավապաշտպանները: Նրան պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին ու իրավապաշտպաններին: Նրանց ձեռքին եղել են իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի, Լեյլա Յունուսի, Էմին Հուսեյնովի, լրագրողներ Հաջիդա Իսմայլովայի և Սեյմուր Հազիի լուսանկարներով պաստառներ: Կազմակերպիչները նախատեսում են ակցիաներ կազմակերպել Եվրոպայի այլ քաղաքներում:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ