ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է, քան երբևէ

Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է, քան երբևէ
14.06.2015 | 16:05

«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հունիսի 10-ի համարում Քրիստոֆ Բեքերը հրապարակել է «Նախագահի մեծ շոուն» հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիևը 10 միլիարդ դոլար է հատկացրել:
Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է, քան երբևէ՝ հեղինակն իր տեսակետը հիմնավորում է՝ պատմելով ձերբակալված մտավորականների մասին: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը հուզում է գերմանական և եվրոպական քաղաքականությանը: Եվրոպական խորհրդարանը եկող չորեքշաբթի նախատեսված լիագումար նիստում թեման կքննարկի Եվրոպական խորհրդի և հանձնաժողովի հետ: Դաշնային կառավարությունն առաջիկա օրերին պետք է պատասխանի «Ադրբեջանում աճող ռեպրեսիները» խորագրով Կանաչների հարցմանը: Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիևն անձամբ, սակայն քննադատելու առիթը չի օգտագործվել:
Խմբի անդամ Կանաչների ներկայացուցիչ Թաբեա Ռյոսներն ասում է. «Նախագահի հետ հանդիպմանը խրթին թեմաները քննարկման հնարավորություն չունեցան, ինչն ինձ անչափ զայրացրեց»: Նա պատմում է, որ իրենց նախապես ասվել էր՝ հանդիպումը կարճ է լինելու, թեմաները խրթին են և Ալիևը կբարկանա, եթե քննադատություն հնչի:
Թաբեա Ռյոսներն անչափ ուրախ է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո ինքը հնարավորություն է ունեցել Բաքվում խոսել նաև քաղաքացիների հետ՝ շնորհիվ Բաքվում Գերմանիայի դեսպանատան:
Պաշտոնական ծրագրում, ի տարբերություն Թբիլիսիի ծրագրի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպում չի նախատեսվել, հիմնավորումը՝ օրակարգը խիստ հագեցած է: Ռյոսները հրաժարվել է պաշտոնական ծրագրի պայմանավորվածություններից մեկից, որ հանդիպի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:
Հոդվածագիրը վեր է հանում Շթրենցի՝ Ալիևի մոտեցումները պաշտպանելու հակումը: Նա, ինչպես Ալիևը, մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող «կրկնակի ստանդարտների» կապակցությամբ: «Tagesspiegel»-ին տված մեկնաբանությունում խորհրդարանական խմբի նախագահն ասում է, թե ակնհայտ է, որ կարծես, բացառապես Ադրբեջանն է քննադատության թիրախ:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ