Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստակամություն է հայտնել գլխավորել կոալիցիոն կառավարությունը: Նա պատրաստ է գլխավորել Թուրքիայի կառավարությունը` պայմանով, որ երկրի նախագահը չի միջամտի խորհրդարանի գործերին:
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, և հունիսի 9-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է տվել, ինչն ընդունել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Դավութօղլուն վարչապետի պարտականությունները կատարելու է մինչև նոր կառավարության ձևավորումը: