Աշգաբադում տեղի է ունենալու Թուրքմենստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա խոսքով՝ հանդիպումը պետք է տեղի ունենա դեկտեմբերին, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են ձեռնարկել վճռական գործողություններ՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան շահագրգռված է թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել: