ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կրեմլը չի մեկնաբանում The New York Times-ի հրապարակումը

Կրեմլը չի մեկնաբանում The New York Times-ի հրապարակումը
16.06.2015 | 12:38

Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել արևմտյան մամուլի տեղեկությունները, որոնց համաձայն ԱՄՆ-ը պատրաստվում է բալթյան երեք հանրապետություններում և Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղակայել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կմեկնաբանի միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները: Լեհաստանը և Լիտվան հաստատել են, որ այս թեմայով Վաշինգտոնի հետ բանակցություններ են վարում: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Յուրի Յակուբովը հայտարարել է. «Տեղեկատվությունը հաստատվելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ուժեղացնել իր ռազմական ներկայությունն արևմտյան թևում»:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ