Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է Ղրիմը վերադարձնել ՈՒկրաինայի կազմ: Վրաստանի նախկին նախագահը հայտարարությունն արել է ՈՒկրաինայի ռազմածովային ուժերի «Գետման Սագայդաչնի» ռազմանավում: Սաակաշվիլին ասել է նաև, որ ՈՒկրաինայի «հերոսական զինված ուժերը ամեն ինչ անում են, որ թշնամին չկարողանա ոտք դնել մեր գյուղեր ու քաղաքներ, և որպեսզի ևս հարյուր հազարավոր մարդիկ անօթևան չմնան» և խոստացել է հետագայում այնպես անել, որ «ժամանակավոր գրավվածը», այդ թվում` Ղրիմում ՈՒկրաինայի ՌԾՈՒ-ի ռազմաբազաները ամբողջությամբ վերադարձվեն ՈՒկրաինայի վերահսկողությանը: