ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սկանդալ Բաքվում

Սկանդալ Բաքվում
16.06.2015 | 12:42

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բաքվում կայացած հանդիպումը դրամատիկ է ստացվել և քիչ է մնացել սկանդալի վերածվի։ kommersant.ru-ն գրում է. ՌԴ նախագահը հանդիպման համար պետք է ժամաներ այն հյուրանոցը, որտեղ իջևանել էր Էրդողանը՝ Four Seasons։ Ինչ-որ պահի բանակցությունների սրահում հայտնվել է Թուրքիայի նախագահը՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պատվիրակության անդամների ուղեկցությամբ։ Դա անսպասելի է եղել. չկար ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև ռուսական պատվիրակությունից ոչ ոք։ Էրդողանը չորս կողմն է նայել՝ փնտրելով գործընկերոջն ու մռայլվել է։ «Պարզ իրադրություն չէր, դա արարողակարգի տապալում էր՝ հավանաբար թուրքական. նրանք շեֆին բանակցային սենյակ էին կանչել, երբ Ռուսաստանի նախագահն անգամ իր հյուրանոցից դուրս չէր եկել»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։ Թուրքիայի նախագահը շուրջբոլորն է նայել՝ չիմանալով ինչ անել։ Այդ պահին սրահ են «ներխուժել» փրկիչները՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նրանց հաջորդեցին «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է kommersant.ru-ն։ Սերգեյ Լավրովն անմիջապես մոտեցել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Նա բարևել է, սակայն չի ժպտացել՝ անգամ քաղաքավարությունից ելնելով։ Պարոն Լավրովը խոսել է նրա ու Թուրքիայի արտգործնախարարի հետ, կարծես նրա համար կարևոր չէր՝ Թուրքիայի նախագահը պատասխանում է, թե ոչ։ Ինչ- որ պահի Էրդողանի նյարդերը տեղի են տվել, և նա արագ դուրս է եկել սենյակից։ Իրավիճակը սկանդալային է եղել։
Անսպասելիորեն Էրդողանը հայտնվել է մեկ այլ դռնից, և մի քանի րոպե անց մտել է Վլադիմիր Պուտինը։ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմավորել է նրան, սեղմել ձեռքն ու լռել։ Նա այդպես էլ նստել է բազկաթոռին՝ ոչինչ չասելով։ Սակայն Ռուսաստանի նախագահն էլ չի շտապել խոսել։ Նրանք այդպես նստել են լրագրողների ներկայությամբ ու մի քանի րոպե չեն խոսել։ Լրագրողները չեն հեռացել, և դա զգալով՝ Էրդողանը հանկարծ ասել է, որ Եվրոպական խաղերի բացումն իրեն դուր է եկել, սակայն Եվրամիության առաջնորդներից ոչ ոք չի եղել։ «Անհասկանալի է, թե ինչո՞ւ նա հենց դա ասաց»,- գրում է լրատվամիջոցը։ Վլադիմիր Պուտինը ևս տարօրինակ արձագանք է տվել։ «Ոչինչ, փոխարենը Թուրքիան, որպես ԵՄ մտնելու թեկնածու, ներկայացնում էր ողջ Եվրամիությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ Դա կոպիտ հնչեց. պարզ է, որ դա այդքան տարի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի նախագահի համար ցավոտ թեմա է, գրում է լրատվամիջոցը։ «Մենք գործընթացի մեջ ենք»,-դժկամությամբ ասել է Էրդողանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև տեղի ունեցած միջադեպին, որը որոշ լրատվամիջոցներ որպես սկանդալ էին ներկայացրել: Պեսկովը միջադեպը բացատրել է բանակցություններ անցկացնելու ավանդույթների տարբերությամբ, գրում է gazeta.ru-ն։
«Ոչ մի լարվածություն չի եղել: Նախ, չի եղել լռություն։ Դա եղել է այն պատճառով, որ Էրդողանը լրագրողների ներկայությամբ երբեք ոչինչ չի ասում գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում: Դա նրանց մոտ պրակտիկա է: Մեզ մոտ պարզապես տարբեր ավանդույթներ են»,-ասել է Պեսկովը: Բացի այդ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ դադարը որևէ կերպ կապ չի ունեցել հարաբերությունների միջև լարվածության հետ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ