Հաջողության դեպքում Ֆլորիդայի նախկին նահանգապետ, 62-ամյա Ջեբ Բուշը կդառնա Բուշերի ընտանիքից երրորդ նախագահը: Նրան համարում են Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածու: Ջեբ Բուշը երեկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը Մայամիում: Բացի Բուշից, հանրապետական կուսակցությունից նախագահական ընտություններում պայքարում է ևս 10 ներկայացուցիչ: Բուշի ամենաուժեղ մրցակիցներից են համարվում Ֆլորիդայից պահպանողական Մարկո Ռուբիոն և դեռևս մրցավազքի մեջ չմտած Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ ՈՒոքերը: