ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրագոտու երկրները Հունաստանի համար արտակարգ գործողությունների պլան են մշակել

Եվրագոտու երկրները Հունաստանի համար արտակարգ գործողությունների պլան են մշակել
16.06.2015 | 15:18

Եվրագոտու երկրների առաջնորդները պատրաստվում են հունական պարտքի հետ կապված իրավիճակի վատթարագույն զարգացմանը՝ հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին: Եվրոպացիներն արտակարգ միջոցառումների պլան են նախապատրաստել, որը կյանքի կկոչվի, երբ Աթենքը չկարողանա միջազգային վարկատուների եռյակի հետ գործարք կնքել։ Հունաստանի հարցով արտակարգ միջոցառումների պլանը նախատեսում է վերահսկողության տակ առնել հունական կողմի հաշիվները, խուսափել հունական բանկերից միջոցները զանգվածաբար հանելուց, ու, որպես հետևանք, կանխել երկրից կապիտալի արտահոսքը։ Մի քանի օրով փակվելու են Հունաստանի բոլոր ֆինանսավարկային ինստիտուտները, բանկոմատներից կանխիկ միջոցներ ստանալը սահմանափակվելու է, սահմանափակվելու է նաև էլեկտրոնային դրամական փոխանցումները Հունաստանի ներսում և արգելափակվելու են փոխանցումները երկրի սահմաններից դուրս։ Մինչև հունիսի վերջ Հունաստանը վարկատուներին պետք է 1,6 մլրդ եվրո վճարի։ Սակայն վճարման համար Աթենքը պետք է ֆինանսական օգնության հերթական տրանշը ստանա։ Աթենքի ու եվրավարկատուների միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա Լյուքսեմբուրգում՝ հունիսի 18-ին։ Եթե այդ ժամանակ պայմանավորվել չհաջողվի, հունիսի 19-ին, եվրագոտու երկրների ղեկավարների ու վարչապետների մասնակցությամբ արտահերթ գագաթնաժողով տեղի կունենա, որի ընթացքում առաջնորդները կփորձեն հունական ճգնաժամից դուրս գալու քաղաքական ելք գտնել։

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ