Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը չի բացառում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը՝ փոխանցում է Milliyet-ը։ Նա նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանի հնարավորը կոալիցիոն կառավարության ձևավորման համար, սակայն նաև չի բացառում նոր ընտրությունները։