Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել ողջ կազմով վարչապետ Չիրիլ Գաբուրիչի հրաժարականից հետո: Գաբուրիչը դիմել էր Մոլդովայի ղեկավարությանը՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատելու խնդրանքով: Նա խոստացել էր, որ հրաժարական կտա, եթե այդ պաշտոնյաները չազատվեն աշխատանքից: