Մոսկվան փոխադարձ քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ-ը որոշում ընդունի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու կամ ընդլայնելու մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Բրյուսելում համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցը, վերջնական որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը: