ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելգիայում ռուսական կառույցների գույքի վրա կալանք է դրվել

Բելգիայում ռուսական կառույցների գույքի վրա կալանք է դրվել
19.06.2015 | 12:11

Բելգիան կալանք է դրել ռուսական կառույցների գույքի վրա՝ բացառությամբ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցողների, ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հայցի հիման վրա: Կալանքը դրվել է Բելգիայի արբիտրաժային դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ին կայացրած որոշման հիման վրա, որով բավարարվել էր ՅՈՒԿՕՍ-ի ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցը:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ