ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում

Գերմանիան կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում
19.06.2015 | 12:20

Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում համագործակցության և պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացմանն աջակցելու համար:
Դեսպան Մորելը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ