ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ ՄԽ-ում չպետք է լինեն Ղարաբաղի հարցում սուբյեկտիվ տրամադրված երկրներ

ԵԱՀԿ ՄԽ-ում չպետք է լինեն Ղարաբաղի հարցում սուբյեկտիվ տրամադրված երկրներ
19.06.2015 | 12:21

ԵԱՀԿ Մինսկի խմբում չպետք է երկրներ լինեն, որոնք հետագայում ղարաբաղյան հակամարտության հարցում սուբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է ընդլայնել՝ ընդգրկել Թուրքիային և Գերմանիային։ Նախարարի խոսքով՝ զինադադար հաստատելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ պահպանվում է հարաբերական խաղաղության վիճակը, թեպետ շփման գծում լինում են նաև հրադադարի ռեժիմի խախտումներ։ «Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը պետք է շարունակվի և կառուցողական բնույթ ստանա։ Պետք է նոր մեխանիզմներ ընդունվեն վստահության միջոցներ մշակելու համար։ Այս տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների գործունեությունը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղին խաղաղ գոյատևել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ