ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Գերմանիային ներգրավելը իրատեսական չէ՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրք Լորենցը։ Պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին, թե ԵՄ-ն անվստահությո՞ւն է հայտնել Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, և ցանկանում է ընդլայնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը, Լորենցը նշեց. «Չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Եվրամիությունը նույնպես սահմանափակ հնարավորություններ ունի ներգրավված լինելու տեսանկյունից։ ՈՒստի նշում ենք, որ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս առումով ոչինչ չի փոխվել։ Այո, ես Գերմանիայի քաղաքացի եմ, բայց չեմ կարող խոսել Գերմանիայի անունից։ Որքան ես գիտեմ, Գերմանիան նման դեր ստանձնելու պլաններ չունի»։