ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
19.06.2015 | 12:25

Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթն ընդունել է իր գլխավորած ձախակենտրոն կոալիցիայի պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել է, որ կխնդրի թագուհի Մարգրեթ 2-րդից իր կառավարության հրաժարականի մասին, գրում է Deutsche Welle-ն։ Ձայների 100 %-ի հաշվարկի արդյունքներով երկրի ցամաքային մասում վարչապետի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ցույց է տվել լավագույն արդյունքները՝ ստանալով ընտրողների 26,3 %-ի աջակցությունը։ Սակայն ձախակենտրոն կուսակցությունը, որում ընդգրկված են սոցիալ-դեմոկրատները, 197-ից միայն 85 տեղ է ստացել խորհրդարանում, ինչը թույլ չի տա նրան ձևավորել կառավարություն։ Ընտրություններում հաղթանակ է տարել աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը, որը նոր խորհրդարանում կներկայացնի առնվազն 90 պատգամավոր։ Իրական հաղթողներ պետք է համարել աջակողմյան պոպուլիստներին Դանիայի ժողովրդական կուսակցությունից։ Նրանց աջակցել է ընտրողների 21 %-ը։ Երրորդ տեղում է լիբերալ «Վենստրե» կուսակցությունը (19,5 %), որի առաջնորդ Լարս Լյոկե Ռասմուսենն արդեն հայտարարել է նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ