ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքական ընդդիմության առաջնորդը վարչապետի պաշտոն է առաջարկել ազգայնական Դևլեթ Բահչելիին

Թուրքական ընդդիմության առաջնորդը վարչապետի պաշտոն է առաջարկել ազգայնական Դևլեթ Բահչելիին
19.06.2015 | 21:14

Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո խորհրդարան անցած «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդին անակնկալ առաջարկություն է արել:
«Միլիեթ» թերթի կայքը գրում է, որ Քըլըչդարօղլուն ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիին առաջարկել է միասին կառավարություն կազմել և նրան առաջարկել է վարչապետի պաշտոնը: ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուն պատասխանել է հարցին, թե կոալիցիա կազմելու համար ինչպե՞ս է ակնկալում ստանալ քրդամետ HDP-ի աջակցությունը: «Քաղաքականության արվեստը լուծումներ գտնելու արվեստն է»,- ասել է նա: Նա նշել է, որ խորհրդարանում հայտնված երեք ընդդիմադիր ուժերն ընդհանուր կողմեր ունեն և Թուրքիայի խնդիրների լուծման համար կարևոր քայլեր կարող են ձեռնարկել:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ