ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իվանիշվիլին կարող է վերադառնալ քաղաքականություն

Իվանիշվիլին կարող է վերադառնալ քաղաքականություն
19.06.2015 | 21:16

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կվերադառնա քաղաքականություն, եթե ներկայիս իշխանությունները չկարողանան ղեկավարել ժողովրդին։ «Որպեսզի ես վերադառնամ քաղաքականություն, պետք է իրավիճակը շատ վատ լինի, օրինակ՝ իշխանությունները չկարողանան ղեկավարել ժողովրդին կամ նման ինչ-որ բան»,- նշել է Իվանիշվիլին։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ