ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չի կարելի ՈՒկրաինան որևէ կողմ քաշել

Չի կարելի ՈՒկրաինան որևէ կողմ քաշել
19.06.2015 | 21:18

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքով՝ չի կարելի ՈՒկրաինան որևէ կողմ քաշել, երկիրը պետք է կամրջի դեր կատարի Արևմուտքի և Արևելքի միջև, գրում է Պաոլո Վալենտինոն Corriere della Sera թերթում։ Քիսինջերի կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հիմնարար երկխոսությունը կարևոր է աշխարհում հավասարակշռության համար և պետք է ոչ միայն շարունակվի, այլև՝ ընդլայնվի։ «Մոսկվան և Վաշինգտոնը պետք է անեն ամեն ինչ՝ թշնամական առճակատման քաղաքականությունից խուսափելու համար»,- ասել է նա։ Նախկին պետքարտուղարն օգտակար չի համարում իրավիճակի պատասխանատվությունը որևէ կողմի վրա դնելը։ «Այսօր կարևոր է նայել ապագային՝ անցյալի մասին վիճելու փոխարեն։ Ես լավատես եմ և հավատում եմ, որ այդպես կլինի»,- նշել է Քիսինջերը։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարելի է անել ՈՒկրաինայում ճգնաժամը լուծելու համար և կա՞ ռազմական իրավիճակի սրման սպառնալիք, Քիսինջերը պատասխանել է. «Ցավոք, իրավիճակի սրումը հնարավոր սցենար է, սակայն ես չէի ցանկանա զարգացնել այդ թեման։ Ես արդեն ասել եմ, որ ճակատագրական սխալ է կարծիքը, թե կարելի է քաշել ՈՒկրաինան այս կամ այն կողմ՝ այն դեպքում, երբ նրա դերը Եվրոպայի և Ռուսաստանի միջև կամուրջ լինելն է»։ Նրա խոսքով՝ գերտերությունները հայտնվել են նոր պատմական իրավիճակում և չեն կարողանում հարմարվել գլոբալ իրականության փոփոխվող պայմաններին։ Քիսինջերը կարծում է, որ Ռուսաստանը կարևոր է աշխարհում խաղաղության համար, անհրաժեշտ է նրա ներդրումը տարածաշրջանային ճգնաժամերի, իսլամական ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, սննդային անվտանգության բարդ հարցերը լուծելու գործում։ Ռուսաստանը պետք է ընդունի սահմանափակումների էությունը, որոնք բնութագրում են եվրոպական մոտեցումը միջազգային քաղաքականության մեջ, նշել է Քիսինջերը։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ