Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիու արծաթե ճարմանդները վաճառվել են Թբիլիսիի Courtyard Marriott-ի բարեգործական աճուրդում, գրում է Georgia Online-ը։ Աճուրդի հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածներին։ Ճարմանդների նախնական գինը եղել է 100 դոլար, վաճառվել են 4000 դոլարով։ Ճարմանդները գնել է գործարար Նազի Ալասանիան՝ թոռնիկին նվիրելու համար։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ջրհեղեղի վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար: