ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը դատարանով կապացուցի իր գույքի կալանքի անօրինականությունը

Ռուսաստանը դատարանով կապացուցի իր գույքի կալանքի անօրինականությունը
20.06.2015 | 18:34

Ռուսաստանը սահմանված կարգով, դատական ընթացակարգերի միջոցով կապացուցի արտասահմանում իր ունեցվածքի վրա դրված կալանքի անօրինականությունը՝ Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նշել, որ Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանի իրավասությունը։ «Մենք պաշտպանելու ենք մեր շահերը։ Ինչ վերաբերում է դատական գործին, մեր դիրքորոշումը պարզ է։ Հաագայի արբիտրաժային դատարանը կարող է քննել նման բնույթի գործ միայն այն երկրների դեպքում, որոնք ստորագրել և վավերացրել են Եվրոպական էներգետիկ կանոնադրությունը։ Ռուսաստանը չի վավերացրել, ուստի մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ Ֆրանսիան, Բելգիան և Ավստրիան այս շաբաթ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական հայցի շրջանակներում կալանք էին դրել ռուսական պետական ունեցվածքի վրա։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ