ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայ համայնքը ԱՄՆ-ում կմասնակցի նախագահական ընտրություններին

Հայ համայնքը ԱՄՆ-ում կմասնակցի նախագահական ընտրություններին
20.06.2015 | 18:36

ԱՄՆ-ում նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր և հետաքրքիր են ԱՄՆ-ում հայ համայնքի համար՝ «Ամերիկայի ձայնին» ասել են ամերիկյան երկու խոշորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեններ Բրայան Արդունին և Արամ Համբարյանը:
Արամ Համբարյանի խոսքով՝ պետք է տարանջատել նախընտրական քարոզը և իրական գործերը: «Պետք է լինել ուշադիր, չլինել միամիտ և հավատալ թեկնածուների յուրաքանչյուր խոստմանը, սակայն միևնույն ժամանակ, պետք է չդառնանք չափից դուրս անհավատ և թեկնածուների ասածներն արհամարհենք»,-ասել է նա: Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով էլ, ընտրությունները թույլ են տալիս թեկնածուներին հասցնել համայնքին անհանգստացնող խնդիրները. «Մեր հիմնական նպատակը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումն է, և որպեսզի ԱՄՆ-ը օգնի, որ Հայաստանը դառնա ժողովրդավար և տնտեսապես զարգացած երկիր, որտեղ գերակայում է օրենքը»:
Զրուցակիցների խոսքով՝ ամերիկահայ ընտրողներն իրենց ուշադրությունը նաև այլ հարցերի են դարձնում. «Հայոց ցեղասպանության հարցն անշուշտ հայ համայնքի սրտերում ու մտքերում է, սակայն համայնքը նաև հաշվի է առնում թեկնածուների՝ Հայաստանի ու Արցախի հետ կապված նաև այլ մոտեցումները»,- ասել է Բրայան Արդունին: Արամ Համբարյանն էլ ավելացրեց, որ վերջին ամիսների իրադարձությունների հետ կապված համայնքը նաև բարձրացնում է Մերձավոր Արևելքում բնակվող հայերին օգնություն տրամադրելու պահանջը: Երկու զրուցակիցներն էլ հույս հայտնեցին, որ հայ համայնքը ակտիվ կմասնակցի նախագահական թեկնածուների առաջադրման ու քարոզարշավին: «Քանի որ ընտրությունները փոփոխությունների հասնելու լավագույն միջոցն են, մենք փորձելու ենք ընտրությունների մեջ ակտիվորեն ներգրավել ողջ հայ համայնքը»,- նշեց Արամ Համբարյանը:
«Ֆլորիդայի հայեր» նորությունների կայքի գլխավոր խմբագիր Թանիել Քուշաքչյանն անդրադառնալով հանրապետական թեկնածուներ, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին և նախկին նահանգապետ Ջեբ Բուշին, հիշեցրեց, որ երկուսն էլ հայ ժողովրդի բարեկամներն են: Մինչ նահանգապետ դառնալը, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ջեբ Բուշն իր կրտսեր որդու հետ Հայաստան էր ժամանել՝ մեծաքանակ օգնություն բերելով: «Որպես Ֆլորիդայի նահանգապետ՝ Ջեբ Բուշը հռչակագիր էր ընդունել՝ որով ապրիլի 24-ը հայտարարվել էր Հայ նահատակների հիշատակի օր»,- նշում է Քուշաքչյանը: Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբին 2014-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծին:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ