ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը կոչ է արել ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը

Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը կոչ է արել ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը
20.06.2015 | 18:37

Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը հայտարարություն է տարածել` հարգանքի տուրք մատուցելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»: «Կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի բեռը նաև առիթ է երաշխավորելու, որ 100 տարի առաջ տեղի ունեցածն այլևս չի որոշի ցեղասպանության զոհերի և այն իրականացնողների ժառանգների ներկայիս հարաբերությունները: Կոչ ենք անում ԱՄՆ- ին անվերապահ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` դրսևորելով մեր նվիրվածությունը արդարությանը, հղելով ամենամյա ցավակցական ուղերձներ: Կոչ ենք անում Իսրայելին անվերապահ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` բարձրաձայնելով Հոլոքոստի մոխրից հառնած սեփական բարոյական ժառանգության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր վճռականությունն ամրապնդվում է, քանզի գիտենք, որ ունենք հրեա համայնքի մեր բարեկամների աջակցությունն ու համախոհությունը»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգի նախագահ Հերման Փուրությանը: «Համագումարը տարիներ շարունակ աշխատում է Բոստոնի և ԱՄՆ-ի տարբեր հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ` համընդհանուր նպատակ հետապնդելով լույս սփռել ամենուր, որտեղ առկա է անարդարությունը: Գնահատում ենք Մասաչուսեթսի Ռաբբիների խորհրդի պերճախոս հայտարարությունը և նրանց ներդրումը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- ասել է Փուրությանը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ