ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն խոստացել է դադարեցնել պատերազմն ՈՒկրաինայում

Լուկաշենկոն խոստացել է դադարեցնել պատերազմն ՈՒկրաինայում
21.06.2015 | 20:52

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ամեն ինչ անել՝ դադարեցնելու ՈՒկրաինայի պատերազմը: «ԲելՏա»-ի փոխանցմամբ` նա պատրաստ է դիմել բոլոր հնարավոր միջոցներին Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու համար: Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը Բելառուսի նաագահը ասել է, որ ռուսները, բելառուսները, ուկրաինացիները «եղբայրներ են ու մի արմատից», և ցավալի է, որ աղետ է պատուհասում եղբայրներին: ՈՒկրաինայի հակամարտությունը նա «եղբայրասպան պատերազմ» է անվանել:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ