Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այցի նպատակը երկու երկրների համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Լյուբոմիր Զաորալեկը կքննարկի Հայաստանում բարեփոխումների գործընթացը և Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության համագործակցության հնարավոր ուղիները։ Արտգործնախարարները քննարկելու են նաև Կովկասի և ՈՒկրաինայի զարգացումները։ Չեխիայի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, կմասնակցի Էջմիածնում փողոցներից մեկի վերանվանմանը Լիդիցկա։