ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թեհրանը չի բացառում բանակցությունները շարունակելը

Թեհրանը չի բացառում բանակցությունները շարունակելը
21.06.2015 | 21:02

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Նրա խոսքերով, Թեհրանը չի պնդում, որ միջազգային միջնորդների վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիան) հետ համաձայնագրի ստորագրման հարցում շեշտը դրվի ժամանակի վրա: Նա նշել է, որ լիովին հնարավոր է՝ բանակցությունները շարունակվեն նաև հուլիսի 1-ից հետո: «Մենք կարծում ենք, որ պետք է կնքվի լավ համաձայնագիր, չպետք է մեզ զգանք ժամկետների մեջ սեղմված»,- ասել է նա: «Մենք ցանկանում ենք շարունակել բանակցություններն այնքան, մինչև չկնքվի համաձայնագիր: Դա, իմ համոզմամբ, ավելի լավ է, քան բանակցություններն ավելի ուշ ժամկետներ տեղափոխելը»,- հավելել է Զարիֆը:
Նա շեշտել է, որ Իրանը չի ընդունի խիստ ծայրահեղ պահանջներ վեցյակից: Ապրիլին Իրանը և վեցյակը Լոզանում կնքեցին շրջանակային համաձայնագիր: Նրանք պայմանավորվեցին, որ 10 տարով ուրանի հարստացման իրանյան հզորությունների երկու երրորդը պետք է դադարեցվի: Իրանը պարտավորվում է 25 տարով ուրանի հարստացման բոլոր ծրագրերը տրամադրել միջազգային հսկողության:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ