ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի հետ լարվածությունը երկար կպահպանվի

Ռուսաստանի հետ լարվածությունը երկար կպահպանվի
22.06.2015 | 14:38

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կարծում են, որ Ռուսաստանի հետ լարվածությունը կպահպանվի երկար ժամանակ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի օրոք և նրանից հետո էլ Ռուսաստանի քաղաքական կուրսը չի փոփոխվի, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն հակված է դժվարին, բայց և հավասարակշռված վերաբերմունքի Ռուսաստանի հանդեպ։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ