Կուբայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են համատեղ նախագծի մասին` 860 000 դոլար ընդհանուր արժողությամբ, որի նպատակն է վերականգնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի տունը, որտեղ նա գրել է «Ծերունին և ծովը» վիպակը: Finca Vigia կալվածքում Հեմինգուեյն ապրել է 1939-1961 թվականներին՝ մինչև ինքնասպանությունը: Կալվածքը Հավանայի մերձակայքում է: Վերականգնման նախագիծը ներառում է նաև տանը կից արհեստանոցի կառուցումը, որտեղ կփոխադրվեն Հեմինգուեյի անձնական նամակներն ու սևագրերը և բազմաթիվ փաստաթղթերի վերականգնման աշխատանքները:
Հեմինգուեյի կալվածքը վերականգնելու բանակցությունները Կուբայի իշխանությունների հետ սկսվել էին 2005-ին, սակայն ԱՄՆ-ի և Կուբայի միջև բարդ հարաբերությունների պատճառով նախագծի իրականացումն անհնար էր:
Հեմինգուեյի այրին տունը նվիրել է Կուբայի իշխանություններին, որ նրանք վերածեն թանգարանի, այնտեղ են գրքերը, հագուստները և անգամ ոգելից խմիչքներում պահվող մողեսների հավաքածուն: