ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանին Ղրիմի միացումն իսկական ողբերգություն է

Ռուսաստանին Ղրիմի միացումն իսկական ողբերգություն է
23.06.2015 | 17:37

Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի, այսպես կոչված, միացումն իրական ողբերգություն է, սակայն վերադարձը չպետք է լինի պատերազմի ճանապարհով՝ BBC Newsnight-ին տված հարցազրույցում հայտարարել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա ընդգծել է, որ իր ղեկավարության օրոք այդ ողբերգությունը չէր լինի։ «Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, շատ վատ է: Մենք այսօր պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից… Այժմ պատերազմ է: Նրանք ասում են, որ պետք է վերադարձնել Ղրիմը: Ինչպե՞ս: Պատերազմո՞վ: Մեզ պե՞տք է ևս մեկ պատերազմ»,- ասել է նախկին նախագահը, որ գտնվում է ՌԴ-ում։ Նա նաև հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Մայդանում ցուցարարների սպանության համար և ընդգծել է, որ իրավապահներին կրակելու հրաման չի տվել: Իր խոսքով՝ բավարար քայլեր չի արել արյունահեղություն թույլ չտալու համար: Նա նաև հայտնել է, որ ՈՒկրաինա վերադառնալու հույս ունի։

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ

class="footer-right"> .