ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հերմինե Նաղդալյան. ԼՂ խնդրի լուծման հարցում ԵԽԽՎ ներդրումը կարող է լինել աջակցությունը Մինսկի խմբին

Հերմինե Նաղդալյան. ԼՂ խնդրի լուծման հարցում ԵԽԽՎ ներդրումը կարող է լինել աջակցությունը Մինսկի խմբին
23.06.2015 | 17:45

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում եղել է քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը. «Հաշվի առնելով Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության հարցերում, հարկ եմ համարում արձագանքել դատավորների ընտրության վերաբերյալ Հայաստանին առնչվող գործընթացին և անհիմն տեղեկատվության և մեղադրանքների տարածմանը: Խորհրդատվական խմբի և դատավորների ընտրության համար պատասխանատու ԵԽԽՎ հանձնաժողովի իմաստությանը և ազնվությանը կասկածելը անպատշաճ է և հարցականի տակ է դնում ընտրության ողջ գործընթացը: Վերոհիշյալի լույսի ներքո` ընդունել ցանկացած մեղադրանք հայ թեկնածությունների ազնվության դեմ՝ առանց պնդումների պատշաճ քննության, սահմանված կանոնների և ընթացակարգերի համապատասխանության, նշանակում է կասկածի տակ դնել և ստվերել արդարության և արժանիքների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը:
Մեկ այլ խնդիր, որն ուզում եմ բարձրացնել այսօր՝ Վեհաժողովում անցանկալի իրավիճակն է, երբ այն վերածվում է առճակատման և փոխադարձ մեղադրանքների հարթակի: Այս վարքագիծը չի համապատասխանում մեր կազմակերպության բնույթին և գաղափարախոսությանը: Վեհաժողովը կոչված է կամուրջներ կառուցելու պատվիրակությունների, հասարակությունների և ժողովուրդների միջև, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու: Մինչդեռ որոշ անդամներ համառորեն առաջ են մղում Ադրբեջանի ժառանգական վարչակարգի օրակարգը:
Ավելի քան 20 տարի է արդեն, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշել է իր ճակատագիրը խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և օրենսդրությանը համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2015 -ի մայիսի 3-ին անցկացրել է իր թվով վեցերորդ խորհրդարանական ընտրությունները՝ անկախացումից ի վեր: Ընտրություններին մասնակցել են օրենսդիր մարմինը ներկայացնող միջազգային դիտորդներ բազմաթիվ երկրներից: Նրանց վերջնական գնահատականը հայտարարում էր, որ ընտրությունները թափանցիկ էին, մրցակցային և արդար:
Ինչ վերաբերում է խաղաղ կարգավորմանը, տեղին կլինի Վեհաժողովին հիշեցնելը, որ, միանալով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ միայն խաղաղ ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության ոգուն, որը նաև արտացոլվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած մի շարք հայտարարություններում, այն է՝ կարգավորել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Վեհաժողովի ներդրումը կարող է լինել հետագա աջակցությունը Մինսկի խմբին: Վեհաժողովը կարող է նախաձեռնել անմիջական շփումներ Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ իր կարգավիճակից, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության խթանմանը: Եվրոպայի խորհուրդը նմանատիպ փորձ ունի այլ հակամարտող գոտիներում: Եվրոպայում յուրաքանչյուր ոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության տակ պետք է լինի»:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ