Թուրքիայի խորհրդարանի ժամանակավոր նախագահ է դարձել ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը։ TRT Haber-ը գրում է, որ Բայքալը ղեկավարելու է խորհրդարանը մինչև նոր կառավարության ձևավորումը։ Այսօր թուրքական խորհրդարանի պատգամավորները երդում են տվել։ Արարողությանը ներկա է եղել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։a