ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել

Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել
24.06.2015 | 23:10

Այսօր ժամը 12.00-ին Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների: «Քանի որ նա այս պահին ազատության մեջ չէ, ներկա չէ այսօր մեր կյանքին, միայն այսպես կարող է մասնակցել բողոքին: Սա ինձ շատ է մտահոգում, քանզի Վարդանի առողջական վիճակը լավ չէ», - ասել է քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ